Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Փաշինյանն այսօր կա, վաղը չկա, իսկ Հայոց եկեղեցին միշտ կա

Փաշինյանն այսօր կա, վաղը չկա, իսկ Հայոց եկեղեցին միշտ կա
28.10.2025 | 12:10

Մենք այնպիսի եկեղեցի ենք, այնպիսի կաթողիկոսություն ենք, մեր արմատներն այնքան խորն են, որ ոչ մի փոթորիկ, ոչ մի անձ չի կարող տապալել։

Այդ կարգալույծ քահանաները թող իրենց հույսը չդնեն Փաշինյանի վրա, Փաշինյանն այսօր կա, վաղը չկա, իսկ Հայոց եկեղեցին միշտ կա, և իրենք հետո պատասխան պետք է տան դրա համար։

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ

Տեր Տաթև եպիսկոպոս ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ